Skip to content Skip to main navigation Skip to footer

Ադրբեջանի Ժողովրդական հանրապետություն

1918 թ. փետրվարի 23-ին ստեղծվեց  Հարավային Կովկասում բարձրագույն պետական օրգան հանդիսացող Անդրկովկասյան Սեյմը: Սակայն Սեյմի կազմում եղող ադրբեջանական, վրացական և հայկական  ֆրակցիաների միջև ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական հարցերի վերաբերյալ հարաբերություններում հայացքների լուրջ տարբերություն է նկատվում:

1918 թ. ապրիլի 22-ին Անդրկովկասի անկախ դաշնային հանրապետության հռչակվելը չվերացրեց այդ հակասությունները: 1918 թ. մայիսի 26-ին Անդրկովկասյան Սեյմը հայտարարեց իր արձակվելը և նույն օրը վրացիները հայտարարեցին Վրաստանի անկախության մասին: Մայիսի 27-ին Սեյմի մահմեդական ֆրակցիան ստեղծեց Ադրբեջանի Ազգային Խորհուրդը: Երկար վիճաբանություններից հետո՝ որոշում ընդունվեց Ադրբեջանի պետական անկախության հռչակման ու Ինքնիշխանության հռչակագրի ընդունման մասին: Ստեղծվեց ժամանակավոր կառավարություն: Հանրապետությունը առաջին իսկ հրամանագրով՝ անկախ ազգությունից, կրոնից, սոցիալական վիճակից և սեռից, երկրի բոլոր քաղաքացիներին հավասար իրավունքներ տվեց:  1918 թ. հունիսի 16-ին Ազգային Խորհուրդն ու կառավարությունը իր գործունեության կենտրոնը Թիֆլիսից փոխադրեց Գյանջա: 1918 թ. հունիսի 15-ին ծանր կռիվներից հետո, Նուրու փաշայաի գլխավորությամբ Կովկասի Իսլամական բանակը Բաքուն ազատեց Ցենտրոկասպիի վարչակարգի մնացուկներից: 1918 թ. սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի կառավարությունը տեղափոխվեց Բաքու: Հասարակության մեծ հաջողություններից մեկը եղել է՝ 1920 թ. հունվարի 11-ին  Փարիզի Խաղաղության Խորհրդաժողովում  Ադրբեջանի որպես անկախ պետություն ճանաչվելը: Մահմեդական Արևելքում առաջին խորհրդարանական հանրապետությունը՝ Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետությունը պահպանելով մեր ժողովրդի հնագույն պետականության ավանդույթները, կարողացել է հասնել ներկա ժամանակաշրջանին հատուկ եղող պետական կառույցների ստեղծմանը: Իսկ մեր ազգային պառլամենտարիզմի կազմավորման պատմությունն սկսվում է 1918 թ. դեկտեմբերի 7-ին անցկացված Ադրբեջանի Խորհրդարանի առաջին ժողովից: Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության ստեղծվելը բարդ քաղաքական ժամանակաշրջանում տեղի ունեցող դեպքերի ու ադրբեջանական ժողովրդի ազգային զարթոնքի տրամաբանական արդյունքն էր: Ադրբեջանը մեջ ազդեցություն է գործել նոր տիպի թատրոնի, դպրոցի ու մամուլի ստեղծման ազգային ինքնագիտակցման  իրականացմանը: Բոլշևիկների ու հայերի թալանից ժողովրդին փրկելու համար ազգային բանակի ստեղծվելը պետք է համարվի հանրապետության ամենամեծ ծառայություններից մեկը: Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետությունը՝  իր քաղաքական կառուցվածքի, կյանքի կոչած ժողովրդավարական պետության ստեղծագործական միջոցառումների, ինչպես նաև իր առջև դրված նպատակների ու պարտականությունների հարցում հետ չէր մնում Եվրոպական ավանդական ժողովրդավարական հանրապետություններից: 1920 թ- ապրիլի 28-ին Խորհրդային Ռուսաստանի հարձակման արդյունքում Ադրբեջանի ինքնիշխան հանրապետությունը անկում ապրեց:

 Պատմական ադրբեջանական պետություններ, Բաքու, 2012, էջ 180

1905.az