Նախջևանի սահմանին երկրաշարժ է գրանցվել
12/07/2021
Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի` Վայոց ձորի Ելփին գյուղից 12 կմ հարավ-արևելք, ժամը 15:27-ին 2.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Ըստ ԱԻՆ-ի` էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Ռինդ, Ելփին, Չիվա և Արենի գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։