Նախջևանի Ինքնավար Հանրապետություն (ՆԻՀ)
12/07/2021
Նախջևանի Ինքնավար Հանրապետություն (ՆԻՀ): Ադրբեջանի Հանրապետության կազմում: Կազմավորվել է 1924-ին: Գտնվում է Անդրկովկասի հարավում, սահմանակից է Հայասատանի Հանրապետությանը, Իրանին և Թուրքիային: Տարածքը` 5.5 հազար քառակուսի կմ, բնակչությունը` 500 հազար: Մայրաքաղաքը` Նախիջևան (100 հազար):
Պատմական ակնարկ: Նյութական մշակութի հուշարձանները վկայում են, որ մարդը երկրամասի տարածքում բնակվել է նոր քարե դարի (նեոլիթ) ժամանակաշրջանից: Քյուլթափա գյուղի և Շոռթափա բնակատեղիի հնավայրերում հայտնաբերված հնագիտական նյութերը ապացուցում է Նացջևավնի հնությունը: XV դ. երկրամասը գտնվել է Կարակոյունլուների և Ակկոյունլունների տիրապետության տակ, XVI-XVIII դդ, դարձել Սեֆեվի – Օսմանական պատերազմների ռազմաբեմ:
Նադիր շահի տերության անկումից (1747) հետո XVIII դ. կեսին առաջացել է Նախջևանի խանությունը, որը 1826-1828 թթ.-ի Ռուս-Սեֆեվի պատերազմից հետո, 1828-ի Թուրքմենչայի պայմանագրով, անցել է Ռուսաստանին: 1917թ.-ի մարտից մինչև 1918թ.-ի մարտը Նախջևանի տարածքը նախ գտնվել է Անդրկովկասյան հատուկ կոմիտեի, ապա` Անդրկովկասյան կոմիսարիատի իշխանության տակ: 1918-1920-ին մտել է Ադրբեջանի Հանրապետության կազմի մեջ:
1920-ի հուլիսին երկրամասում հաստատվել է խորհրդային իշխանություն: Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատումից (1920 ապրիլ) հետո Նախջևան մնացել է Ադրբեջան կազմում: 1920-ի Նախիջևանում գտնվող Ադրբեջանի հեղկոմի անդամ Շահթախթինսկի կոչ է արել երկրամասի մահմեդականներին կողմնորոշվել հայերի հառվածությունների դեմ:
1923-ին ստեղծվել է Նախջևանի Ինքնավար Մարզը, իսկ 1924-ի փետրվարի 9-ին դարձել է Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության` Ադրբեջանի ԽՍՀ կազմում, որը ԽՍՀՄ-ի կազմից Ադրբեջանի Հանրապետության դուրս գալուց հետո (1991թ. օգոստոսի 30) վերանվանվել է Նախջևանի Ինքնավար Հանրապետություն` ՆԻՀ: