Մեղրիով՝ Նախիջևան ճանապարհ․ Հայաստանը տարածքնե՞ր է հանձնում, թե՞ ապաշրջափակվում
01/07/2021
Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող տարանցիկ ճանապարհ կառուցելու հնարավորությունը: Ամենայն հավանականությամբ, այն կանցնի Մեղրիով:
Քաղաքը գտնվում է Երևանից համարյա 400 կմ հեռավորության վրա, հայերի ընկերը Իրանի հարևանությամբ։ Արևմուտքում Մեղրին սահմանակից է Ադրբեջանի անբաժան մասի՝Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը:
Քննարկումները սկսվեցին նոյեմբերի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին ստորագրված փաստաթղթի հրապարակումից հետո։ Դրա մեջ ասվում է․
«Կողմերի համաձայնեցմամբ՝ ապահովվում է նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարություն, որը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կապում է Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ»։
Եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է նաև տարածարջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաարգելափակում։ Սակայն Հայաստանում դա ոգևորություն չի առաջացրել։ Շատերն են այն կարծիքին են, որ բացի Ղարաբաղի տարածքների կամավոր հանձնումն Ադրբեջանին, այս փաստաթուղթը հող է նախապատրատում Մեղրին հանձնելու համար։
Իսկ ինչ են մտածում նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարության մասին հենց իրենք՝ Մեղրիի բնակիչները, ինչ մտավախություններ և սպասելիքներ ունեն։
Իրավիճակը Մեղրիում
Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանն ասում է, թե մեղրեցիների անհանգստությունն ավելի շատ կապված է անորոշության հետ, քանի որ հստակ չէ, թե ինչպիսի միջանցքի մասին է խոսքը․ Նրանք անշուշտ ուզում են այդ ջանաբարհ բացվի:
«Այս պահին բոլորս գիտենք միայն այն, ինչ ներառված է և կարդացել ենք փաստաթղթում։ Մեղրի համայնքը Հայաստանի տարածք է, կայացված որոշումը Մեղրիի որոշման խնդիրն է նաև։ Իրան Մեղրիում դժգոհություններ է ստեղծում նախատեսվող ճանապարհի հետ կապված:
Ամենայն հավանականությամբ, խոսքը գնում է երկաթուղային ճանապարհի մասին։ Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունից նոյեմբերի 18-ին հաղորդեցին, որ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն ու Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են «երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման հեռանկարները՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության կարգավորման մասին որոշումները»։ Ի դեպ, Հայաստանի երկաթուղային ցանցը կառավարող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկություն է։
Արմեն Սամվելյանի խոսքով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցներն արդեն եղել են Մեղրիում, ինչ-որ ուսումնասիրություններ իրականացրել, սակայն ոչ մի հստակ բան դեռևս չկա։
«Բոլոր մեղրեցիներ այստեղ շարունակելու են ապրել»
Խորհրդային տարիներին Երևան-Նախիջևան-Բաքու, ինչպես նաև Երևան-Կապան երկաթուղին անցնում էր Մեղրիով, Արաքս գետի ափամերձ հատվածով: Տարիներ առաջ երկաթուղին ապամոնտաժվել է: Ընդ որում Մեղրու շրջանից ցամաքային կապը Երևանի հետ ևս իրականացվում էր Նախիջևանով:
1980-ին շահագործման հանձնվեց Մեղրի-Քաջարան ճանապարհը, որով հնարավոր եղավ Մեղրին ու Երևանն իրար կապել նաև Սյունիքի շրջանով:
Մեղրիի բնակիչներից, բանասեր Սիրուն Սարգսյանը համոզված է՝ ճանապարհի կառուցմամբ Հայաստանը զարգացնելու է և պատերազմ ավարտելու է:
Քանի որ շատերն են այսպես մտածում, նոյեմբերի 13-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց. Մեղրին Ադրբեջանին հանձնելու մասին լուրերը բացարձակ անհեթեթություն են․
«Ընդամենը խոսքը տարածաշրջանի տրանսպորտային ուղիները ապաշրջափակելու մասին է, այդ թվում` Ադրբեջանից դեպի Նախիջևան։
Բայց սա նշանակում է, որ պետք է ապաշրջափակվեն նաև Երևանից Նախիջևանով Սյունիք տանող տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ինչը էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության հետագա զարգացման գործում»։
Մեղրիի մեկ այլ բնակիչ, պատմաբան Մարիամ Ծատրյանը ասում է, որ մեղրեցիները ուզում են խաղաղություն և կայունություն․
«Եթե մեր դիվանագիտությանը հաջողվի մանևրել ու այնպիսի երաշխիքներ ձեռք բերել, որի շնորհիվ նախկինի պես երկաթուղուց կարողանանք օգտվել նաև մենք, շատ լավ կլինի՝ Նախիջևանով Երևան։ Սա հիմա գործնականում և բարոյահոգեբանական առումով։ Խոսքս հետագայի մասին է։
Վերջերս լսեցի Պուտինի ելույթներից մեկը, որտեղ խոսում է կենցաղային մակարդակով շփումների վերականգնման մասին։ Ինձ համար կենցաղային մակարդակն առևտուրն է։ Օրինակ, մեր ժողովուրդը շատ հանգիստ շփվում և առևտուր է անում Իրանի հյուսիսի ժողովրդի հետ, իսկ դրանց մեծ մասը ազերիներ են։ Լավի ու վատի հարց չկա, մարդու ամենամեծ ձեռքբերումը խաղաղությունն է և նորմալ համակեցությունը»։
«Հնարավոր է, շատ բան փոխվի»
Մեղրի համայնքի ամենահեռավոր գյուղը Նռնաձորն է, որով քարտեզի վրա վերջանում է Հայաստանը։
Նռնաձորի վարչական ղեկավար Ալեքսան Բոյաջյանն ասում է, որ նախկինում երկաթուղին անցել է Նռնաձորով, բայց այսօր քանդված է․
Նա նշում է, որ ամեն ինչի համար ժամանակ է պետք, տարիներ են անհրաժեշտ, որպեսզի մարդիկ, երկու կողմից էլ կարողանան մարսել տեղի ունեցածը, վիշտը, տառապանքը։ «Գյուղի հարևանությամբ Զանգելանի շրջանն է, մենք 10 կմ հեռավորության վրա ենք իրենցից։ Այնպես չի, որ անհանգստություն չկա, բայց անպես էլ չէ, որ մարդիկ վախեցած են ու ցանկանում են գյուղը լքել։ Անհանգստություն կա, քանի որ շատ հարցեր դեռևս անպատասխան են մնացել», — ասում է Նռնաձորի ղեկավարը։